▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթուղայինի օրինապաշտ վարորդը

Երեկ նստել էի 68 համարի երթուղայինը և այն, ինչ լսեցի վարորդից, ինձ ուղղակի հիացրեց։ Կանգառից դուրս չէր կանգնում, անգամ ուղևոր չէր վերցնում, իսկ երբ մի տարեց ուղևորի հետ կանգառի հետ կապված տհաճ միջադեպ եղավ, վարորդն ասաց. «Ես ասել եմ ու միշտ կասեմ՝ հայ կինն ավելի թասիբով է, քան հայ տղամարդկանց 95 տոկոսը։ Քանի անգամ եմ ասել՝ կանգառից դուրս կանգառ մի պահանջեք։ Դրա համար էլ մեր երիտասարդներին ասում եմ՝ օրինակ մի վերցրեք մեր մեծերից, իրենցից լավ բան չեք սովորի, էս երկիրը ձեր երկիրն է, պայքարեք, որ մի բանի հասնենք ոչ թե արտագաղթենք կամ հլու հնազանդ ենթարկվեք։ Սա ինձ էլ է վերաբերում»։

Հետո էլ խոսեց գործազրկությունից. «Տղամարդիկ ասում են ՝ գործ չկա։ Ինչի չկա, գնացեք աշխատեք, պրպտեք, որ թե տանը նստեք, սպասեք խազեինը (նկատի ունի կնոջը-խմբ.) մի բան բերի, որ ուտեն»։

Մի խոսքով՝ առաջին անգամ տեսա օրինապաշտ, միաժամանակ մարդկային (ծայրամասերում, որտեղ խնդրեին ուղևորները կանգնում էր։ Դե ասում է՝ երթևեկության անվտանգության խնդիրը այստեղ այդքան սուր դրված չէ) պայքարող վարորդ ու քաղաքացի։ Լսելով նրան՝ մտածում էի՝ երանի մեր բոլոր քաղաքացիներն այսպես լինեին։ Հաստատ էս օրին չէինք լինի:

Սոնա Դավթյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին