▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ԱԱԾ-ն տեղեկատվություն չի հրապարակում

PastInfo-ն գրում է. ԱԱԾ մամուլի կենտրոնն առայժմ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է մամուլում այսօր տարածված տեղեկությունները, թե մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունների գործով ձերբակալվածների թիվը հասնում է  5-ի:

«Նախաքննական մարմինը ԱԱԾ մամուլի կենտրոնին որևէ տեղեկություն չի տալիս` գաղտնիությունից ելնելով»,- գործի շրջանակներում ձերբակալվածների մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Մինչդեռ, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, երեկ ձերբակալվել է Հարություն Խաչիկյանը` Գաբի մականունով, ով սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ծըգըլ մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանի մտերիմ ընկերն է: Նա, սակայն, ըստ նույն աղբյուրի, ձերբակալվել է մեկ այլ գործի շրջանակներում՝ ապօրինի զենք, զինամթերք կրելու կասկածանքով:

Հիշեցնենք՝ մարտի 4-ին «Նուբարաշենի» մոտ սպանվել էին Լեւոն Ղազարյանը` Երրորդմասցի Լյովիկը, և նրա երկու մտերիմները` Դրաստամատ Թադեւոսյանը` Դերոն, և Մեսրոպ Մելիքյանը`Մոսոն:

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, որն ավելի ուշ փոխանցվել էր ԱԱԾ վարույթ:

Միաժամանակ հետախուզում է հայտարարել Ծըգըլ մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանի, Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանի և Գաստիկ մականունով հայտնի Վահան Հակոբյանի նկատմամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին