▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երրորդմասցի Լյովիկ»-ին և ընկերներին սպանել են «Գաստիկ»-ը, «Ծըգլ»-ը և «Տլե»-ն. Օպերատիվ.am

Operativ.am-ը գրում է.«Երրորդմասցի Լյովիկ»-ի և նրա ընկերների` Մոսոյի և Դրոյի աղմկահարույց սպանություններն իրականացրել էին երրորդմասցիներ` «Գաստիկ»-ն ու իր ընկերները, որոնցից մեկի անունը «Ծըգլ» էր:

Ըստ տեղեկությունների «Գաստիկ»-ի մյուս ընկերոջ մականունը «Տլե» է:

Գաստիկ»-ը  կոնֆլիկտ է ունեցել «Երրորդմասցի Լյովիկ»-ի հետ: Կոնֆլիկն ունեցել է իր տրամաբանական շարունակությունն առ այն, որ «Գաստիկ»-ն առևանգել է «Երրորդմասցի Լյովիկ»-ի ընկերներից մեկին և գցել շան բունը: Առևանգված անձն ազատվելով, պատմել է իր հետ տեղի ունեցածը, ինչն էլ ավելի է խորացրել արդեն առկա կոնֆլիկտը: Այս ամենը հանգեցրել է նրան, որ «Երրորդմասցի Լյովիկ»-ը որոշել է վրեժ լուծել ու ծեծի է ենթարկել «Գաստիկ»-ին` նրա տան դիմաց,  կնոջ և երեխայի աչքի առաջ:

Ծեծը հանգեցրել է նոր և առավել սուր վրեժխնդրության` սպանության: «Գաստիկ»-ն այդպիսով, չկարողանալով այսպես ասած կուլ տալ ծեծը, որոշել է իր ընկերների` «Ծըգլ»-ի և «Տլե»-ի հետ սպանել «Երրորդմասցի Լյովիկ»-ին և նրա ընկերներին` Դրոյին և Մոսոյին:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին