▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էռնեկյանն եկել է Հայաստան` խոպանի

Ռուսական novostnik.ru կայքում տեղադրվել է մի նյութ, որով պարզ երևում է, թե ինչպես է Երևանի Զվարթնոց օդանավակայանը հարստանում: Ավելին, նյութում ներկայացված ծախսերից կարելի է ենթադրել, որ Երևանի օդանավակայանն ավելի որակյալ ծառայություններ է մատուցում Փարիզի, Մոսկվայի, Բեյրութի, Հալեպի օդանավակայանների հետ համեմատած: Այսպես, օրինակ` թռիչք-վայրէջքների արժեքները, ամենատարածված Ա-320 ինքնաթիռի համար, Երևանի օդանավակայանում կազմում է 1225 ԱՄՆ դոլար, այն դեպքում, որ Մոսկովայի Վնուկովո օդանավակայանում այն 615 դոլար է, Փարիզում՝585, Բեյրութում՝ 303, Հալեպում՝190 դոլար: Ավիակերոսինի մեկ տոննայի գինը Երևանի օդանավակայանում 817 դոլար է , Վնուկովոյում՝ 575, Փարիզում՝ 673, Բեյրութում՝ 644, Հալեպում՝ 578 դոլար: Միևնույն ժամանակ մեկնող ուղևորը Զվարթնոց օդանավակայանում ընդհանուր սպասարկման համար վճարում է 61,19 դոլար,Վնուկովոյում՝ 19,93, Փարիզում՝ 61,34, Բեյրութում՝ 39,76, իսկ Հալեպում՝ 12,24 դոլար: Այսպիսի գների պատճառով է, որ այսօր մեր երկիրը չի կարողանում հայկական որևէ ավիաուղի կայացնել, և նրանք բոլորը կարճ ժամանակ անց սննկանում են: Այս ամենի հետևանքով է, որ մեր ավիատոմսերը արժեն կրկնակի թանկ, քան ողջ աշխարհում: Այս պատճառով է, որ մեր Սփյուռքի հայրենակիցները ավելի հազվադեպ են այցելում իրենց հայրենիք ու իրենց բարեկամներին, ու ամենադաժանն այն է, որ այսօր, երբ մեր հայրենակիցների մեծ մասը մեկնել է արտերկիր՝ աշխատելու և Հայաստան փող ուղարկելու, օդանավակայանի սեփականատեր` Էդուարդո Էռնեկյանն էլ եկել է Հայաստան խոպանի:

 

Ալեն Սիմոնյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին