▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էռնեկյանը դանդաղեցրել է շինարարության տեմպերը.«Ժողովուրդ»

Թերթը կրկին անդրադարձել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի և ՀՀ իշխանությունների միջև ծագած խնդրին՝ ներկայացնելով նոր մանրամասներ.

«ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը երեկ պարզաբանում է ուղարկել «Ժողովուրդ»-ի խմբագրություն։

«Նշված դրույթի վերաբերյալ արդեն իսկ ընթանում են բանակցություններ»,-ասված է պարզաբանման մեջ։ 

Ստացվում է, որ կառավարությունը նախ՝ վաճառում է իրեն չպատկանող տարածքը, ապա՝ բանակցում սեփականատերերի հետ՝ համոզելով նրանց վաճառել իրենց սեփականությունը։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները երեկ նոր մանրամասներ տեղեկացրին այս պատմությունից, տարեսկզբին Էռնեկյանն այս հարցի կապակցությամբ հերթական անգամ հանդիպել է և Սերժ Սարգսյանի, և Տիգրան Սարգսյանի հետ, սակայն այդպես էլ գոհացուցիչ պատասխան չի ստացել՝ բացի հերթական խոստումներից։


Իսկ այդ հանդիպումներից հետո նա դանդաղեցրել է ՀՀ արդարադատության նախկին շենքի տարածքում շինարարության տեմպերը։ Ի դեպ, Էռնեկյանը կառուցում է այդ շենքը, որպեսզի նախարարությունները տեղափոխվեն այդտեղ, իսկ ինքը վերցնի կառավարական 2-րդ մասնաշենքը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին