▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրպագուհին վարկ է վերցրել Ստաս Միխայլովի համերգի համար

Երկրպագուհին վարկ է վերցրել Ստաս Միխայլովի համերգի տոմսը գնելու համար։

 «Эхо Москвы» ռադիոկայանի երաժշտական քննադատ Արտեմի Տրոիցկին իր միկրոբլոգում պատմել է հետևյալ պատմությունը.

«Երեկ առավոտյան ես և երգիծաբան Ելենա Վորոբեյը հայտնվել էինք նույն ինքնաթիռում, և նա պատմեց իր հետաքրքրիր էպիզոդ, որը պատահել է Շադրինսկ քաղաքում։ Վորոբեյը պատմել է, որ համերգներից մեկի ժամանակ նա բեմ է հրավիրել մի մարդու և հարցրել (մեջբերում եմ). «Իսկ դուք ու՞մ հետ եք եկել»։ Սովորաբար պատասխանում են կնոջս կամ ընկերուհուս հետ։ Սակայն այս անգամ նա պատասխանեց. «Ես այստեղ միայնակ եմ»։ Ես խորամանկորեն հետաքրքրվեցի. «Տեսնում եմ, որ ամուսնական մատանի եք դրել, իսկ ուր է ձեր կինը»։ Եվ ահա, թե ինչ նա պատասխանեց. «Կինս չկարողացավ գալ. Նա վարկ է վերցրել և գնացել Ստաս Միխայլովի համերգին». մեջբերման ավարտ»։

Այնուհետև Տրոիցկին շարունակել է՝ նշելով. «Ես արդեն վաղուց եմ հասկացել որ ռուսական վարկանիշային բոլոր աղյուսակներում երկու աստղ կա՝ Ստաս Միխայլովն ու Վլադիմիր Պուտինը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին