▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկրում խայտառակ համաճարակ է, փակե՛ք դպրոցները մեկ շաբաթով»

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր հարցազրույցից մի հատված՝ գրելով․ «Ալլո, առողջապահության նախարար, մեկ շաբաթում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 հիվանդ, մեծ մասը՝ երեխաներ, կուրսի՞ եք»։ Նա ահազանգում է, որ դպրոցներում բժշկի տեղեկանը չի անցնում, երեխայի բացակայությունը հանում են թույլատրելի ժամերից։ «Մեկ շաբաթով դպրոցները փակեք, երեխաները ստիպված հիվանդ վիճակում դասի են գալիս, որ բացակա չստանան, ձեր նման իդիոտ բնության մեջ չի եղել»,- ասում է Զոհրաբյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին