Եռյակի առաջնորդները չմասնակցեցին իրենց կազմակերպած երթին
Ինչպես հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ, երեկ նույնպես ոչ իշխանական ուժերի հանրահավաքին հաջորդեց երթը:
ԲՀԿ խոսնակը՝ Տիգրան Ուրիխանյանը, ցույցի վերջում հստակ հայտարարեց երթի ուղին: Մի քանի փողոցների անուններ տվեց` կրկնելով երկու անգամ: Երբ սկսվեց երթը, ճանապարհի կեսից Եռյակի լիդերները լքեցին հանրությանը, որից հետո երթն ունեցավ զանգվածային կորուստներ, և վերջնական կետին հասան շատ քիչ քաղաքացիներ:
Արդեն երկրորդ անգամն է՝ ոչ իշխանական ուժերի առաջնորդները «լքում են խրամատը»: Ինչ է սա, անհարգալից վերաբերմունք սեփական միջոցառման նկատմամբ, թե կազմակերպչական բացթողում: