Armcomedy-ն գրում է. Պաշտոնյաներից և քրեական տարրերից բաղկացած հատուկ հանձնաժողովը արդեն տևական ժամանակ է ահազանգում է, որ շատ շուտով Հայաստանում արդեն անհնար կլինի հորինել նոր մականուն: Բանն այն է, որ մականունավորների քանակը երկում աճում է երկրաչափական պրոգրեսիայով, և անհնար է դառնում ստեղծել նախադեպը չունեցող մականուններ:
«Հեռավոր 90-ականներին մեր նախնիները շատ անպատասխանատու և շռայլ են օգտագործել մականունները, ում ասես տվել են: Մենք ուզում ենք իրազեկել հանրությանը, որ պետք է այսօրվանից արդեն սկսել զգուշորեն զբաղեցնել մականունները, միայն ծայրահեղ դեպքերում քրեական հեղինակություններին և/կամ պաշտոնյաներին շնորհել մականունով», – նշեց հանձաժողովի նախագահ Արման «Ժնջիլ» Նահապետյանը, որն ինչ-որ պաշտոն է զբաղեցնում կամ մշակույթի կամ քաղաքաշինության նախարարությունում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում