▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրապահի հանրապետականացումը բերեց երկրապահի բարգավաճմանը

ԵԿՄ–ն միշտ էլ սերտորեն համագործակցել է իշխանության հետ՝ անկախ դրա քաղաքական պատկանելիությունից, այլապես՝ չի կարող իրականություն դարձնել իր կանոնադրական խնդիրները, որոնց մի մասը կրկնում են պետական ֆունկցիաները։
Սակայն շատ վատ է, որ այս միությունը նույնանում է իշխանության կուսակցության հետ կամ ավելի վատ՝ դառնում է այդ կուսակցության կցորդը։
ԵԿՄ այսօրվա ղեկավարությունը հանրապետականացված է։
Այս համատեքստում՝ բնական է, որ երկրապահների մի մասը «այլընտրանքայնանում» է՝ ԲՀԿ պատգամավորներ Ռուբեն Գևորգյանի ու Ռուստամ Գասպարյանի ղեկավարությամբ ձևավորելով Ազատամարտի Նվիրյալների Միությունը։
Ես չգիտեմ՝ ի՞նչ կտա «ծաղիկների» ու «հովազների» համադրությունը, բայց ինձ համար հստակ է, որ ազատամարտիկների միություննները դադարում են կատարել իրենց առաքելությունն, երբ կուսակցականացվում են ու սպասառկում են քաղաքական շահեր։

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին