▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու խոսք Հայկո-Մկոյի Հայկոյին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

-«Սուպեր Մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսությամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է,- անթաքույց հպարտանքով պատասխանում է

Հայկո-Մկոյի Հայկոն, իր ՛՛ֆիլմի՛՛ մասին բացասական կարծիք հայտնած Միքայել Պողոսյանին:

Առաջին ամսում 3.000.000 դիտման մասին կերազեին Ֆելինին, Անտոնիոնին, Սփիլբերգն ու կինոյի շատ ու շատ մեծագույն վարպետները, էլ չխոսենք Փարաջանովի, Տարկովսկու կամ Շուկշինի մասին...

Եթե այս ՛՛ֆիլմի՛՛ 3.000.000 դիտումների և 10.000-ից ավելի շնորհակալական նամակների մասին թվերը համապատասխանում են իրականությանը, ապա ասեմ, որ դու և ահա արդեն քսան տարի ազգիս դեգրադացման, նրա հոգևոր- բարոյական անկման գործին լծված քո նման ՛՛արտիստները՛՛ ՝ հովոներն ու մկոները, վիտամինները, տարաբնույթ շոումեններն ու դիջեյները, ձեր սցենար գրողները, պրոդյուսերներն ու ֆինանսավորողները՝ ԲՈԼՈՐԴԴԴ, ՀԱՍԵԼ ԵՔ ՁԵՐ ՆՊԱՏԱԿԻՆ: 
3.000.000 դիտումը նշանակում է, որ մի ամբողջ սերունդ եք ապականել ու շարքից հանել:

Դուք, ձեր ՛՛արվեստով՛՛ նպաստել եք, որպեսզի ճշմարտության որոնման ենթագիտակցական ձգտումներով, արդարության և կատարելության հաստատման նպատակադրությամբ, գեղեցկության ու մաքրության փնտրտուքով և երկրի վրա որպես Աստծո բարեբեր ներկայացուցիչ հաստատվելու առաքելությամբ Արարչականորեն ՕԺՏՎԱԾ ՄԱՐԴԸ գահավիժի և վերածվի մի հիմար ու անմիտ արարածի, ում կյանքի գլխավոր արժեքներն են ուրախություններն ու զվարճանքները, շոուներն ու շուլուխները, սրան նրան ձեռ առնելները, ամեն բան զավեշտի վերածելը, ծաղրելն ու ծանակելը: 
Խասում ես ՛՛ամենածանր պահերին ժողովրդին մենակ չթողնելու մասին՛՛:

Ժողովրդին սիրելով չի կարելի նրա զավակներին պղծել ու դեգրադացնել:

Արտաշես Փափազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին