▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու մարմնավաճառ ջարդել են իրենցից պատիվ պահանջող մեկ այլ մարմնավաճառի քիթուբերանը

1in.am-ը գրում է.Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Իրմա Ս.-ի և Հայկուհի Ս.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Իրման և 28-ամյա Հայկուհին մեղադրվում էին մարդ ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Ծեծվածը նույնպես կին էր…

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի մարտի 28-ին, գիշերվա ժամը 4-ից մինչև վաղ առավոտյան ժամը 7-ը Իրման ու Հայկուհին իրենց ընկերուհի Անահիտի հետ «ընթրել են» Տիգրան Մեծ պողոտայի «Կամուրջ» հացատան երկրորդ հարկում:

Երբ գնացել են հաշիվը փակելու, Իրման միջանցքում տեսել է հնագույն մասնագիտությամբ զբաղվող Հերմինեին՝ այս գործով տուժողին: Հերմինեն էլ իր ընկերուհիների հետ էր:

Իրման վիրավորական արտահայտություն է արել Հերմինեի հասցեին, նրանց միջև վիճաբանություն է առաջացել: Եվ Իրման երկրորդ հարկի աստիճանահարթակի մոտ գլխով հարվածել է Հերմինեի քթին: Հերմինեն վայր է ընկել, աստիճաններով գլորվել ցած:

Իրման իր շրջապատով դուրս է եկել հացատնից:

Հերմինեն ոտքի է կանգնել, նույնպես դուրս է եկել, մուտքի մոտ հասել է Իրմային ու Հայկուհուն և նրանցից «պատիվ է պահանջել»:

Իրման ու Հայկուհին նրան իրենց լեզվով են պատասխանել. ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Հերմինեի մարմնի տարբեր մասերին ու վնասվածքներ են պատճառել՝ ձախ ականջի աճառային հատվածի արյունազեղումներ, ստորին ծնոտի ձախ կեսի ստորին եզրի, ձախ բազկի քերծվածքներ, աջ նախաբազկի ճանկռվածքներ, քթի քերծվածք՝ միով բանիվ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող, բայց ցավոտ վնասվածքներ:

Դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր ճանաչեցին, հրաժարվեցին ցուցմունքներ տալուց: Հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները:

Իրման հայտնել էր, թե գիշերվա ժամը չորսին ընկերուհիների հետ մտել է «Կամուրջ» հացատուն՝ ընթրելու: Պատվիրել են տաք ուտեստներ ու գարեջուր:

Մոտ երկու ժամ հետո հարևան առանձնասենյակից երկու անծանոթ երիտասարդներ իրենց հրավիրել են ընթրիքը միասին շարունակելու: Իրենք ընդունել են նրանց առաջարկը, նստել են կենտրոնական առանձնասենյակում:

Քիչ անց հացատուն են եկել Հերմինեն ու նրա ընկերուհիները: Նստել են այն առանձնասենյակում, որտեղ քիչ առաջ իրենք էին նստած:

Ժամը 7-ի սահմաններում իրենք որոշել են դուրս գալ հացատնից: Միջանցքում տեսել են նույնպես դուրս եկող Հերմինեին ու նրա ընկերուհիներին: Ինքը նրանց տեսնելով՝ բարձրաձայն ասել է. «Խի՞ են էս …-ին ներս թողել»:

Հերմինեն լսել է իր արտահայտությունը և վիճել է իր հետ: Հրմշտել են իրար: Ինքը մի անգամ գլխով խփել է Հերմինեի քթին: Նա ցած է գլորվել:

Իրենք դուրս են եկել, բայց Հերմինեն իրենց հետևից եկել, Հայկուհուն հրմշտել է: Ինքը ոտքերով ու ձեռքերով խփել է Հերմինեին:
Ծեծը դադարել է ոստիկանների մոտենալուց հետո…

Ոստիկաններն այդ պահին մեքենայով անցնում էին հացատան մոտով, տեսել են կռվող կանանց ու մոտեցել են…

Իրման ասել է, թե Հերմինեին ու նրա ընկերուհիներին չի ճանաչել, Հերմինեի ընկերուհիներն իրեն չեն հարվածել, միայն փորձել են իրենց բաժանել:

Նմանատիպ ցուցմունք է տվել նախաքննության ժամանակ նաև Հայկուհին:

Տուժող Հերմինեն հայտնել է, թե չի աշխատում, զբաղվում է մարմնավաճառությամբ: Ամբաստանյալներին նախկինում չի ճանաչել:

Դեպքի պահին ինքը գտնվել է 7 ամսական հղի վիճակում, ընկերուհու տանն է եղել, իրեն հրավիրել են հաց ուտելու:

Ընկերուհիների հետ առավոտյան ժամը 6-ին գնացել են «Կամուրջ» հացատուն… Ինքը Իրմայի գլխով հարվածից հետո աստիճաններով գլորվել է առաջին հարկ… Ներքևում իրեն դարձյալ հարվածներ են հասցրել, երբ ինքը պատիվ է պահանջել:

Ամբաստանյալները, ըստ տուժողի, դեպքի պահին խմած են եղել, կատարվածը տեսել են հացատան մատուցողները և ոստիկանները, ովքեր մոտեցել ու դադարեցրել են իր մարմնին տեղացող հարվածները:

Ինքը բողոքել ու բողոքում է կատարվածի համար: Պահանջում է, որ իրեն անհարկի չհայհոյեն ու խոսելուց առաջ մտածեն:

Ամբաստանյալների հետ չի հաշտվում, ցանկանում է, որ նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Հայկուհու խնամքին է նրա մանկահասակ երեխան:

Որպես ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առնվել հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին