ԱՐՄԵՆԻԱ հեռուստաալիքի մարզական լուրերի ու եղանակի տեսությանն եմ հետևում... Հիմնական հաղորդավարը վերջում խոսքն աշխատակցուհուն փոխանցելիս, թե՝ լավ է, որ ջերմաստիճանը, խոստման համաձայն, իջավ, բայց վատ է, որ օրն ընդմիջվում է անձրևներով: Լիլի Հովերն էլ լրեց՝ ցավոք, օթերևութաբանները դարձյալ անձրևային եղանակ են կանխատեսում; Վերջում հաղորդավարը, խոսքին թեթևություն հաղորդելու միտումով, բա՝ խորհուրդ տանք ավտոները չլվանալ...
Տնաշեններ, հայացքներդ ասֆալտից մեկ-մեկ կտրեք. երկիրը խանձվել է, աղբյուրներն ու առուները՝ ցամաքել, ծառ, թուփ երեք ամիս է անձրևի են սպասում, գյուղացին աշնանացանի սերմը հողին է հանձնել, և եթե անձրևը մի փոքր էլ ուշանա, եղածը մկներն ու թևավորները կժողվեն, ահռելի է հրդեհների վտանգը, վնասակար նյութերի, փոշու նստվածք է ամենուր, իսկ Ձեզ ավտոյի կեղտոտվելն է մտահոգում...
ԱՐՄԵՆԻԱ հեռուստաալիքի մարզական լուրերի ու եղանակի տեսությանն եմ հետևում... Հիմնական հաղորդավարը վերջում խոսքն աշխատակցուհուն փոխանցելիս, թե՝ լավ է, որ ջերմաստիճանը, խոստման համաձայն, իջավ, բայց վատ է, որ օրն ընդմիջվում է անձրևներով:
Լիլի Հովերն էլ լրացրեց՝ ցավոք, օթերևութաբանները դարձյալ անձրևային եղանակ են կանխատեսում: Վերջում հաղորդավարը, խոսքին թեթևություն հաղորդելու միտումով, բա՝ խորհուրդ տանք ավտոները չլվանալ...
Տնաշեններ, հայացքներդ ասֆալտից մեկ-մեկ կտրեք. երկիրը խանձվել է, աղբյուրներն ու առուները՝ ցամաքել, ծառ, թուփ երեք ամիս է անձրևի են սպասում, գյուղացին աշնանացանի սերմը հողին է հանձնել, և եթե անձրևը մի փոքր էլ ուշանա, եղածը մկներն ու թևավորները կժողվեն, ահռելի է հրդեհների վտանգը, վնասակար նյութերի, փոշու նստվածք է ամենուր, իսկ Ձեզ ավտոյի կեղտոտվելն է մտահոգում...
Արամ Հովհաննիսյան