▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկիր ծիրան»-ի անդամը և քաղաքացիներն աղբ են նետել քաղաքապետարանի դիմաց․նրանց բերման ենթարկեցին

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանն այսօր սկսել էր աղբահանության ակցիա՝ այդ ձևով իր բողոքն արտահայտելով Երևանի քաղաքապետարանի նկատմամբ:

Սոնա Աղեկյանին միացել էին քաղաքացիներ, որոնք ակցիայի ընթացքում աղբ էին նետել քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ։

 

«Պաշտոնավարումից անցել են 10 երկար ու ձիգ ամիսներ։ Ոչինչ չեն մաքրել։ Ցուցաբերած անգործության համար պարոն Հայկ Մարությանը մեր բյուջեից պարգևավճարներ է տրամադրել անգործություն ցուցաբերող մարդկանց»,-ասել Սոնա Աղեկյանը։

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մի քանի ցուցարարի, այդ թվում՝ Սոնա Աղեկյանին:

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև՝ Մինչև չգա հետինը՝ չի՞ հիշվի առաջինը․ պարոն Հայկ Մարության, մաքրեք քաղաքը աղբից․ Սոնա Աղեկյան

Աղբահանություն՝ սեփական ուժերով. Սոնա Աղեկյանը Շենգավիթ վարչական շրջանում է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին