Մեքսիկացի 21-ամյա Օսկար Օտերո Ագիլարն ատրճանակով սելֆի (ինքնալուսանկար) անելիս պատահաբար սպանել է իրեն:
Մահից որոշ ժամանակ առաջ տղան ընկերների հետ ալկոհոլ էր օգտագործել, որից հետո էլ զենքով սելֆի անելու ցանկություն են ունեցել: Սակայն տվյալ դեպքում սելֆին Օսկարի համար ճակատագրական է դարձել: Իրավապահ մարմինները սելֆիից հետո տղային գտել են գլխի հատվածում հրազենային վնասվածքով:
Ոստիկանությունը դեպքը որակել է որպես դժբախտ պատահար: Օսկարի ընկերներից մեկին ձերբակալել են, իսկ մյուսը փախուստի է դիմել:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ սելֆին ավարտվում է դժբախտ պատահարներով: Նմանատիպ դեպք է տեղի ունեցել Իսպանիայում, երբ երիտասարդը փորձել է լուսանկարվել գնացքի տանիքին: Նա մահացել է, իսկ նրա ընկերը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: