32-ամյա կանադացի Բիլլի Մակնիլին հայտարարել է, որ դատի է տալու կանդական Good Hope բժշկական կենտրոնին ոչ բարեխիղճ աշխատանքի համար: Նրանց անպատճառով երիտասարդը 3 տարի ապրել է դանակի 8-սմ երկարությամբ մնացորդը մարմնում:
«Մի քանի տարի առաջ ես փողոցում կռվի մասնակցեցի և լուրջ վնասվածքներ ստացա: Հակառակորդս կռվի ժամանակ ինձ դանակով վիրավորեց` ձեռքիս և մեջքիս հատվածում»,- lifenews.ru-ին պատմել է Մակնիլին, ով սպորտսմեն է:
Նա անմիջապես դիմել է մոտակա բժշկական կենտրոն, որտեղ իրեն վստահեցրել են, որ կյանքին վտանգ չի սպառնում և ամեն ինչ նորմալ է: Ստացած առաջին բուժօգնությունից հետո երիտասարդը վերադարձել է տուն, սակայն ստացած վնասվածքները նրան անհարմարություններ են պատճառել: Բայց հետագայում նա հաշտվել է այդ ցավերի հետ:
«Միայն մի խնդիր էր միշտ առաջանում: Օդնավակայաններում երբեք չեմ կարողացել հանգիստ անցնել մետաղների դետեկտորների ստուգումները: Ինձ ստուգելու ժամանակ դրանք միշտ ցույց էին տալիս, որ ինչ-որ բան այն չէ»,- պատմել է Մակնիլին:
Կռվից 3 տարի անց միայն նրա ընկերուհիներից մեը նկատել է, որ նրա մարմնում դանակի մնացորդ կա: Այդ ժամանակ երիտասարդը դիմել է բժշկի օգնությանը, ով էլ հաղորդել է, որ մարմնում դանակի 8-սմ երկարությամբ մնացորդ կա: Այն անմիջապես հեռացվել է: