ESem.am-ը գրում է. Սիրո տոնին երգիչ Էրիկի ներկայացրած նոր՝ «Սիրո զանգեր» երգն իրականում երկար նախապատմություն ունի: Այն նվիրված է հաղորդավար Արտավազդ Ամիրյանին և նրա կնոջը՝ Մարիամին: Կայքի հետ զրույցում Էրիկն ասաց, որ Արտավազդն իր մտերիմ ընկերն է և վաղուց խոստացել էր նրան երգ նվիրել հարսանիքի կապակցությամբ: «Քանի որ այս երգը շատ մեղեդային գեղեցիկ ստեղծագործություն էր, շատ համապատասխան էր: Արտոն երգը լսելուց հետո միանգամից համաձայնեց նվերին ու Ավետը գրեց խոսքերը: Շատ դժվար է ամեն անգամ հետաքրքիր լուծում տալ սիրո թեմային, սակայն Ավետի գրիչն ինչպես միշտ գերազանցեց իրեն»,- ասաց Էրիկը, ով երաժշտության հեղինակն է:
Երգիչը նշեց, որ «Սիրո զանգերը» մի քանի անգամ հնչել է ռադիոյով, ինչից հետո իրեն հաճախ են հարցրել՝ ինչպե՞ս կարող են ներբեռնել այն: Այդպես էլ «Սիրո զանգերը» Վալենտինի օրը հայտնվեց Յութուբի իր ալիքում:
«Երգն առաջին անգամ հնչել է Արտավազդի ու Մարիամի հարսանիքին՝ որպես Արտավազդի նվերը Մարիամին: Այն դարձել էր նրանց տարոսիկների պես, ձայնագրվել էր և որպես սկավառակ բաժանվել հյուրերին»,- հիշեց Էրիկը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում