▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրիկի ծննդյան օրվա անակնկալը` ուղիղ կեսգիշերին

Այսօր՝ հունիսի 5-ին, երգիչ Էրիկը տոնում է իր ծննդյան 27-ամյակը: Life.panoramama.am-ին երգիչը պատմեց, որ դեռ կեսգիշերին ընկերները շատ հաճելի անակնկալ են մատուցել իրեն. «Երեկ երեկոյան ընկերս՝ «Creative PR group»-ի ղեկավար Տիգրան Գալստյանը գործնական հանդիպման պատրվակով կանչել էր ինձ Երեւանի ժամանցի կենտրոններից մեկը, ուր, ըստ նախնական պայմանավորվածության պետք է գործնական հանդիպում ունենայինք: Արդյունքում նա անընդհատ ձգձգեց՝ ասելով, թե ուր որ է, կգա այդ մարդը, ում հետ պետք է հանդիպեինք, բայց ուղիղ կեսգիշերին այդ մարդու փոխարեն ներս մտան ընկերներս եւ իսկական տոնի վերածեցին օրս»,- շատ բարձր տրամադրությամբ պատմեց էրիկը:

Երգիչը հավելեց, որ անակնակլն այնքան է ստացվել, որ անգամ ուշ գիշերին Էրիկը ընկերոջը հարցերել է, թե երբ է կայանալու գործնական հանդիպումը. «Իսկապես շատ ուրախ անցավ, ամենակարեւորը՝ անակնկալը ստացվեց, անգամ ուշ գիշերին ես մոտեցա Տիգրանին եւ հարցրի, թե երբ է գալու այն մարդը, ում սպասում էինք, բայց փաստորեն ոչ մեկ էլ չէր գալու եւ դա ընկերնրիս շատ ջերմ անակնկալի մի հատվածն էր»,- ծիծաղելով նշեց նա:

Էրիկը ասաց, որ տոնական տորթի մոմերը արդեն հասացրել է փչել, բայց մտքում պահված երազանքը չբարձրաձայնեց. «Ընկերներս մտածել էին նաեւ տոնական տորթի մասին եւ երեկ անակնկալ խնջույքի ժամանակ արդեն փչել եմ ծննդյանս տորթի մոմերը, իհարկե, չեմ բացահայտի մտքումս պահված երազանքը, միայն կասեմ, որ ես մտածում եմ այնպիսի երազանքներ, որոնց կատարումը ինձնից կախված չէ եւ միայն ինձ չեն վերաբերվում դրանք. բոլոր նյութական բաները, որոնց կատարողը կարող եմ եւ ես լինել, այդպիսիք իմ երազանքներում տեղ չեն գտնում»:

Նվերների մասին էլ խոսելիս Էրիկը նշեց. «Ընկերներիս երեկվա քայլը ինձ համար ամենամեծ նվեր էր, ուստի կասեմ, որ նվերները ինձ համար էական չեն, հատկապես ինձ համար նվերն իր նյութական չափով չի կարեւորվում, ինձ համար մեծ նվեր է, որ այսօր մարդիկ հիշում են, զանգում եւ շնորհավորում ինձ»:

Երգիչը տեղեկացրեց նաեւ, որ տոնական տրամադրությունը այսօր էլ կշարունակվի. «Գիտեմ, որ անակնակլները կշարունակվեն, ես ինքս էլ նախաձեռնել եմ, որ ընկերներիս հետ այսօր որեւէ կերպ նշենք ծննդյանս օրը, այնպես որ այսօր էլ տոնական տորթեր դեռ էլի կլինեն»,- նշեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին