▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրիկ Իսրայելյանը հաղթանակ տարավ չիլիացու նկատմամբ․ նրա շապիկի վրա պատկերված էր Սերժ Սարգսյանի նկարը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված մենամարտում վստահ հաղթանակ տարավ չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ։
Մենամարտը նախատեսված էր 6 ռաունդի համար, սակայն ավարտվեց 4-րդ ռաունդից հետո, երբ մրցակիցը հրաժարվեց շարունակել պայքարը՝ չբարձրանալով 5-րդ ռաունդին։

Այսպիսով, Էրիկ Իսրայելյանը գրանցեց իր 5-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում։
Հատկանշական է, որ Էրիկ Իսրայելյանը դեռևս ռինգ դուրս գալիս հանդես էր գալիս շապիկով, որի վրա պատկերված էր ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը, և հաղթանակից հետո ևս կրկին այն կրեց։
Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին