▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչների անվան տակ կազմակերպել են մարդկանց միգրացիա. հերթական բացահայտումը

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երգիչների անվան տակ կազմակերպել են մարդկանց միգրացիա: «Ժողովուրդ» թերթը բազմիցս է անդրադարձել իրավապահների կողմից անօրինական ճանապարհով մարդկանց միգրացիայի կազմակերպմանը: Եվ ահա այս անգամ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով մշակութային հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը` թվով 2 ակնհայտ կեղծ տեղեկանքներ է պատրաստել եւ դրանք 2017թ. դեկտեմբերին Երեւան քաղաքի «Մեղեդի» սրճարանում իրացրել ՀՀ-ից ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներ Սամվել Պետրոսյանին եւ Մաթեւոս Մաթեւոսյանին, թե իբր վերջիններս հանդիսանում են «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային ՀԿ անդամներ եւ երգիչներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին