2006 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Կառավարության որոշմամբ Ապրիլի մեկին տրվեց պաշտոնական տոնի կարգավիճակ և այն, ժողովրդի լեզվով ասած «Խաբելու օրվանից» վերափոխվեց «Երգիծանքի և հումորի /Ծիծաղի/ օրվա»:
Հաշվի առնելով տուն-ինտերնատներում և մանկատներում բնակվող քաղաքացիների սահմանափակ հնարավորությունները, ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը այս տարվա միջոցառումները որոշել է համերգային բեմերից տեղափոխել նրանց մոտ, երգիծանքն ու հումորը հասցնելով այնտեղ, ուր դրա կարիքը զգում են առավել.այս մասին ASEKOSE.am-ին տեղեկացրեց էստրադային ժանրի դերասան, երգիծաբան, նմանակող Սամվել Բաղդասարյանը:
Երգիծանքի և էստրադայի վարպետները կուղևորվեն Երևանի, Գյումրու, Վանաձորի և Գավառի թվով 6 տուն-ինտերնատներ և մանկատներ, նպատակ ունենալով տոնական տրամադրություն ստեղծել այնտեղ բնակվող հազարից ավելի մարկանց համար:
Միջոցառման մանրամասներն` ավելի ուշ: