Esem.am-ը գրում է,որ լուրեր են տարածվել,թե երգիչ Հայկոն կոկորդի հետ կապված առողջական խնդիրներ ունի և բուժման կուրս է անցնում Գերմանիայում:
Հայկոն հաստատել է, որ բուժման նպատակով եղել է Գերմանիայում, սակայն հերքեց լուրերը, թե առողջական լուրջ խնդիրներ ունի: «Ես ունեցել եմ թեթև առողջական խնդիր, որի համար արտերկրում ստուգվել եմ, արագ լուծել այն և հետ վերադարձել: Իմ մասին շատ ծանր բաներ են խոսում, այդ ամենն ինձ էլ է հասել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Այժմ ամեն ինչ կարգին է»:
Առավել մանրամասն՝այստեղ