▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Էրիկը պատրաստ է ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում», եթե…

Life.panorama.am-ը գրում է․ Երգիչ Էրիկ Կարապետյանը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր, իր խոսքերով՝ աննախադեպ ալբոմ, որի շնորհանդեսը, հավանաբար, կլինի կանանց մեկամսյա տոնի շրջանակներում: «Սա հերթական CD չի լինելու: Այնտեղ ներգրավված կլինեն բոլորովին նոր կատարումներ: Նաև Էլվինա Մակարյանի նոր երգը կներկայացնեմ այս ալբոմում, որը նա մահից առաջ կատարել ու ձայնագրել է ձայնագրիչով: Այդ երգը կյանքի եմ կոչել մեծ սիրով: Ձայնասկավառակում տեղ կգտնեն Արթուր Գրիգորյանի, Մարտին Միրզոյանի կողմից գրված երգերը: Մի խոսքով, կլսեք միայն լավ, որակով ու ճաշակով երաժշտություն»,-Life.panorama.am-ի հետ զրույցում վստահեցրեց երգիչը:

Ձայնասկավառակում ընդգրկված կլինեն թվով 10 երգեր: Էրիկի նոր ալբոմը կոչվում է «Твои слeды». «Ճիշտ է, արդեն 4 տարի է անցել «Նոր ալիք»  մրցույթից, որտեղ ներկայացրեցի այս երգը, բայց այն մինչ այսօր իմ կյանքում ակտուալ է: Որտեղ էլ լինեմ, հանդիսատեսը պահանջում է այդ երգն առաջինը կատարել»: Երգիչը պատրաստվում է այս տարի նաև տեսահոլովակներ նկարահանել իր երգերից մի քանիսի համար. «Կան երգեր, որոնք այնքան էլ չեմ հնչեցրել, բայց շատ են սիրվել մարդկանց կողմից: Այդ երգերի համար պատրաստվում եմ տեսահոլովակներ նկարահանել: Մեկ ամսյա բացակայությունից հետո երեք օր առաջ եմ վերադարձել Միացյալ Նահանգներից և արդեն անցել եմ գործի: Անելիքներ շատ կան, բնականաբար»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին