Asekose.am-ի թղթակիցը զրուցել է երգիչ Դավիթ Թուջարյանի հետ` ճշտելու համար` արդյոք իրականությանը համապատասխանու՞մ են լուրերը,որ նա ամուսնացել է: Դավիթը հաստատել է լուրը` նշելով, որ ամուսնացել է դեռ գարնանը: Դավիթ Թուջարյանն իր կյանքի ուղեկցին` Սվետլանային շատ վաղուց է ճանաչել: «Նա մոսկվայաբնակ ինձ հարազատ ընտանիքներից մեկի աղջիկն է»,-նշել է երգիչը: Հարցին, թե հարսանեկան խնջույք եղել է, թե ոչ, Դավիթը պատասխանել է. «Մորս մահվան տարին չլրանալու պատճառով հարսանեկան խնջույք չենք կազմակերպել,բայց ամռանը նմանատիպ մի բան կկազմակերպենք»: Զույգը իրենց օրհնությունը ստացել է Սուրբ Զորավար եկեղեցում: Իսկ արդյոք նրա հոգեվիճակի փոփոխությունը ստեղծագործական նորություններո՞վ ի հայտ կգա. երգիչը պատասխանել է. «Մայրս երկար ժամանակ հիվանդ էր,մահացավ,ես նոր ուշքի եմ գալիս, կսկսեմ արդեն ստեղծագործել ու աշխատել»:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան