iravunk.com-ը գրում է, որ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը լույսաշխարհ է եկել երգիչ Դավիթ Թուջարյանի դուստրը:
Դավիթը դստերն անվանակոչել է Գայանե, մայրիկի` երջանկահիշատակ երգահան Գայանե Աստվածատրյանի անվամբ:
Փոքրիկ Գայանեն ծնվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, քանի որ Դավիթի կինը` Սվետան, մոսկվաբնակ հայուհի է:
Asekose.am-ը միանում է Դավիթին ու Սվետային ուղղված շնորհավորանքներին, իսկ փոքրիկ Գայանեին մաղթում` առողջություն ու երջանկություն: