Արամեն ու Աննան նշանվել են. երեկ esyes.am-ը փորձել էր այս լուրը ճշտել Արամեի մենեջեր Արտյոմ Հակոբյանի հետ, ով սակայ զրույցում հերքել էր լուրը` ասելով, որ նման բան չկա: Իսկ արդեն այսօր Արտյոմը հաստատել է այս լուրը` հավելելով, որ Արամեն և Աննան իրենք էին ցանկանում այդ մասին հայտարարություն անել: Իրականում օրերս կայացել է զույգի ընտանիքների հանդիպումը, որը կարելի է նաև նշանադրություն համարել: Այս առիթով մեծ հավաքույթ չի կազմակերպվել: «Արամեն պատրաստվում էր այդ մասին հայտարարություն անել, բայց որոշ մարդիկ առաջ ընկան: Նրանք դա անելու իրավունք չունեին, սակայն քանի որ արդեն խոսվել է այդ մասին, Արամեն ևս մեկ անգամ ասում է, որ այո, նշանադրությունը տեղի է ունեցել. ամեն ինչ նեղ ընտանեկան շրջանակներում է տեղի ունեցել: Եթե Արամեն ինքը չի խոսում այն ամենի մասին, ինչ կատարվում է, ոչ մի այլ աղբյուր իրավունք չունի խոսելու այդ մասին: Արամեն ինքը ժամանակին կհայտարարեր այդ մասին»:Արտյոմը չժխտեց, որ հարսանիքը սարերի հետևում չէ, սակայն հստակ ժամկետ նշել դժվարացավ, քանի որ, ինչպես ինքը նշեց, իրենք էլ դեռ հստակ չգիտեն: «Նորմալ մարդիկ են, բնականաբար, ամուսնանալու են, բայց ժամկետները հստակ չեն: Համապատասխան մարդիկ այդ մասին հայտարարություններ կանեն: Վատ է և անընդունելի, որ նման հայտարարություններն անում են ոչ կոմպետենտ մարդիկ: Դա իր անձնական կյանքն է և երբ հարմար գտնի, որ հանրությունն այդ մասին պետք է իմանա, կհայտարարի այդ մասին: Ամեն ինչ պետք է պատշաճ և ճիշտ ներկայացվի»,- ասաց Արտյոմն ու հավելեց, որ ֆեյսբուքյան այդ էջն առաջիկայում կամ կջնջվի կամ կվերածվի մեկ այլ էջի:
Երգիչ Արամեն նշանվել է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet