«Երգի պետական թատրոնում, օրինակ, մարդիկ նստել են, սենյակներ են զբաղեցնում, փող են աշխատում եւ սխալ մտքերով թունավորում են երիտասարդներին»,-այս մասին ասել է «Գրեմմի»-ի մրցանակակիր, կոմպոզիտոր, երաժիշտ, երգիչ Արտո Թունջբոյաջյանը:
Արտո Թունջբոյաջյանը, խոսելով Հայաստանում ստեղծագործող երիտասարդների մասին, տեսակետ հայտնեց, որ նրանց առաջ գնալու համար վստահություն է հարկավոր, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ավագ սերնդի ներկայացուցիչները երիտասարդների կողքին լինեն: Այս մասին գրում է Armlur.am-ը:
«Անընդհատ հետ ենք գնում, վաղվա համար մի բան չենք առաջարկում: Իսկ այդ «վաղը» ինձ համար շատ կարեւոր է: Պետք է ուշադիր լինենք, տեսնենք՝ կյանքն ինչպես է առաջ գնում, դրա համար էլ մենք այսօր երաժիշտներով միավորվել ենք»,-ասել է երաժիշտը: