Հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյը ներկայացրել է իր նոր նախագծի` «Tropico» -ի թրեյլերը: Երգչուհու երկրպագուներին սպասվում է երաժշտական նոր ֆիլմ, որը նկարահանված է «Body Electric», «Gods & Monsters» և «Bel Air» երգերի հիման վրա: Ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 5-ին:
20 րոպեանոց ֆիլմը, որի ռեժիսորներն են Լանա Դել Ռեյը և Էնթոնի Մանդլերը, խոսք է տալիս լինել «Ride» հոլովակի գեղեցիկ շարունակությունը: Ֆիլմի հերոսները կդառնան երգերի հերոսները, օրինակ` Հիսուս Քրիստոսը, Էլվիս Փրեսլին և Մերիլին Մոնրոն: Ինքը` երգչուհին, մարմնավորել է գլխավոր դերակատարուհուն, ով մերկապարուհի է: