Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին Twitter-ի իր էջում արձագանքել է երգչուհի Շերը՝ գրելով.
«Աղետ և կոտրված սրտեր․․․ Ֆրանսիացիներն ուժեղ են, Ամերիկան և ամբողջ աշխարհը երբեք չեն մոռանա Ֆրանսիայի օրհներգի հոգին: Ես աղոթում եմ Փարիզի Աստվածամոր տաճարի համար»:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երեկ՝ ապրիլի 15-ին, մոտավորապես ժամը 18.50-ին։ Հրդեհի հետևանքով փլուզվել են ձողի վերին մասը, տաճարի ժամացույցը և տանիքի մեծ մասը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է տաճարի վերին մակարդակներում նորոգման աշխատանքների ընթացքում։
Կարդացեք նաև՝ Կարևոր է լինել մեր բարեկամ Ֆրանսիայի կողքին և կիսել այդ վիշտը. հատուկ հաշվեհամար է բացվել