▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լուսինե Պողոսյանը օլիգարխ է փնտրում, ոչ միայն իր երգերը հովանավորելու համար, այլ նաև…

Դիտեք նաև՝

 

life.panorama.am-ն այսօր զրուցել է Լուսինե Պողոսյանի հետ: Երգչուհի, ով չի սիրում մանրանալ բամբասանքների մեջ, անկեղծ է ու հավատով սպասում է լուսավոր ապագային:

-Բավական ժամանակ է՝ գործնական պասիվություն եք պահպանում: Ինչո՞վ եք զբաղված:

-Գուցե էկրաններին շատ քիչ եմ երևում, բայց գործունեությունս դադարեցված չէ, աշխատում եմ, ունեմ նոր երգեր, նաև նոր տեսահոլովակ եմ նկարահանել, որն ամսի 27-ին կհանձնենք հեռուստադիտողի դատին: Դա զուգերգ է՝ Մհերի հետ: Ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Արամ Ավագյանը:

-Բայց չժխտենք, որ ժամանակին ավելի ակտիվ էիք, եկավ մի պահ, կարծեք թե, դաշտից հեռացաք:

-Չեմ հեռացել երբևէ, պարզապես բոլորս էլ լավ գիտենք, որ այս դաշտում ֆինանսը մեծ անհրաժեշտություն է: Եթե այն պակասում է, շատ բան չես հասցնում անել այն տեմպերով, որին սովոր է հանդիսատեսը: Այնպես որ, դա էր պատճառը, որ չէի կարողանում տեսահոլովակ պատրաստսել, ձայնասկավառակ թողարկել: Ունեմ պատրաստի շատ երգեր, սակայն ֆինանսական խնդիրները պարտադրված լռություն թելադրեցին:

-Որևէ վայրում աշխատո՞ւմ եք:

-Այո, «Արքայաձոր» և «Բելաջո» ռեստորանային համալիրներում: Երկու տեղում էլ կազմակերպվում են շոու-ծրագրեր՝ հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որտեղ ես հանդես եմ գալիս 4-ական երգով:

-Լուսինե, խոսակցություններ էին շրջանառվում, որ մեկնել եք Հայաստանից:

-Այդ խստացողներին պետք է տխրեցնեմ և ասեմ, որ ես, անկախ կարգավիճակից և խնդիրներից, երբեք չեմ պատրաստվում երկիրս լքել և այլ վայրում ապրել: Շրջագայություններս տևում են առավելագույնը 10 օր: Ես իմ Հայաստանը շատ եմ սիրում և ուրիշ ոչ մի տեղ ինձ չեմ պատկերացնում՝ նույնիսկ, եթե չերգեմ:

-Բայց ասում են, որ դրսի երգիչներն ավելի լավ են վարձատրվում ու մեծ հնարավորություններ ունեն:

-Իսկ ո՞վ է ասում: Ավելի լավ է այստեղ մի քիչ պակաս գումար աշխատեմ, քան դրսում լինեմ, որտեղ մի քիչ ավել գումարի հետ ձեռք ես բերում նաև բազում խնդիրներ, դժվարություններ: Ես նախընտրում եմ ավելի քիչ գումար աշխատել, բայց Հայաստանում՝ իմ տանը, իմ տանիքի տակ, հարազատներիս կողքին, որտեղ մատս փոքրիկ «փուշ» մտնելու դեպքում այն շատ «հանողներ» կհայտնվեն:

-Ինչպիսի՞ն են մարդկային փոխհարաբերությունները շոու-բիզնեսի դաշտում: Մե՞ծ է լարվածությունը:

-Բնականաբար, ցանկացած ասպարեզում կա լարվածություն, կան խոչընդոտներ ու դժվարություններ: Ամեն ինչ մարդու տեսակից, ներսից է գալիս: Անձամբ ես լարվածություն չունեմ, լարվում եմ այն ժամանակ, երբ ցանկանում եմ անել ավելին, սակայն ֆինանսական դժվարություններ եմ ունենում ու «դոփում» տեղում: Բայց դրանում ոչ մեկին չեմ մեղադրում, ամեն մարդ ինքն է իր գլխի ու գործի տերը, անում է այն, ինչ կարողանում է: Կան չարագործներ, ովքեր փորձում են լարված վիճակներ ստեղծել՝ մեկին շատ, մյուսին՝ ավելի քիչ տեղ տալով: Պետք է համբերությամբ հաղթահարել ու միշտ առաջ նայել: Ինքս այս պահին ոչնչից չեմ դժգոհում:

-Ինձ համար բացահայտում էր այն, որ ֆինանսական խնդիրներ ունեք նաև դուք, քանի որ ժամանակին շատ էին խոսում, որ հարուստ հովանավոր ունեք, ում շնորհիվ էլ առաջ եք գնում:

-Գիտեք, ես չեմ ասում, որ հրեշտակ եմ, «երկնքից» եմ իջել ու այդ խոսակցություններից տեղյակ չեմ: Միայն այսպես կպատասխանեմ. եթե Լուսինե Պողոսյանը հարուստ հովանավոր ունի, նշանակում է՝ ապահովված է ապրում: Այդ դեպքում չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է աշխատում ռեստորանում կամ ակումբում, ինչո՞ւ ամիսը 10 տեսահոլովակի փոխարեն երկու տարին մեկ է նկարահանում: Բամբասելիս գոնե պետք է ուսումնասիրեն, թե մարդն ինչ ակտիվությամբ է գործունեություն ծավալում: Դժբախտաբար, ոչ մի հովանավոր, օգնող չունեմ, այն, ինչ անում եմ, անում եմ իմ ուժերով:

-Փաստորեն, «առանց կրակի ծո՞ւխ է»:

-Երգչուհիների մասին մարդիկ հաճախ այլ պատկերացումներ ունեն. երբ տեսահոլովակ ես նկարահանում, անմիջապես մտածում են՝ ինչ-որ մեկի հետ ես: Ամբողջ աշխարհում սիրում են երգիչ-երգչուհիների անվան կողքին ինչ-որ այլ անուն դնել, որն անպայման կլինի հարուստ, և հաջողությունները կապել այդ հարուստի հետ: Պետք է կրկնվեմ՝ դժբախտաբար, բայց նման բան չկա: Այս պահին շատ կցանկանայի ունենալ հովանավոր, քանի որ այս տեսահոլովակը շատ դժվարությամբ եմ նկարահանել, երկրորդի համար արդեն իսկ մտածում եմ, թե ինչպես պետք է նկարահանեմ: Աստված կկանչեմ, որ այդ բամբասանքները դառնան իրականություն, հովանավորներ հայտնվեն ու ես իմ բոլոր երազանքներն իրականացնեմ, նաև մենահամերգ ունենամ, որը բավական թանկ երազանք է (ծիծաղում է):

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին