▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լիլուն անակնկալ է պատրաստում

life.panorama.am-ը գրում է․ Երգչուհի Լիլուն պատրաստվում է նոր երգով և տեսահոլովակով ներկայանալ երկրպագուներին: Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը գրել և գործիքավորել է Նիկ Եգիբյանը: «Դեռևս չեմ նշի, թե ինչ ռիթմի երգ է լինելու, ցանկանում ենք, որ անակնկալ լինի: Ընդհանրապես, այս անգամ Լիլուի երկրպագուներին շատ անակնկալներ են սպասվում»,-զրույցում նշեց երգչուհու պրոդյուսեր Լիլիան:

Երգի հիման վրա պատրաստվել է նաև տեսահոլովակ, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Տեսահոլովակում հանդես է գալու նաև «Ամարաս» պարային համույթը. «Ուրախ ու թեթև տեսահոլովակ է ստացվել: Տեսահոլովակում նկարահանվել է նաև ճանաչված ու սիրված դերասան, սակայն անունը բարձրաձայնել չեմ կարող: Ի դեպ, նշեմ, որ տեսահոլովակի ոճաբանն Արմեն Գալյանն է, այնտեղ տեղ գտած պարային համարների պարուսույցը՝ Վիկա Մարտիրոսյանը: Ասեմ, որ նկարահանումներից առաջ բավական մեծ աշխատանք է կատարվել. գրեթե ամիս ու կես միայն պատրաստվել ենք»:
Պրեմիերայի օրն ու ժամը դեռևս որոշված չէ, սակայն, պրոդյուսերի խոսքերով՝ շուտով հեռուստադիտողին կհանձնվի:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին