Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Վերջերս Asekose.am-ի հետ ունեցած զրույցում երգչուհի Լայանան տեղեկացրեց, որ սպասում է իր առաջնեկին, սակայն դեռ չէր պարզել երեխայի սեռը:
Asekose.am-ի թղթակիցը կրկին կապ հաստատեց երգչուհու հետ` տեղեկանալու, թե ինչպես է անցնում հղիության ընթացքը, ինչ փոփոխություններ են եղել նրա կյանքում: Երգչուհին զրույցի սկզբում ուրախությամբ նշեց, որ արդեն պարզ է երեխայի սեռը.
«Մեր բալիկն աղջիկ է»,- ուրախությամբ նշեց նա, հավելելով, որ երբեք չեն մտածել տղա կլինի նա թե աղջիկ, քանի որ նրանց համար կարևորը առողջ և հաջողակ երեխա ունենալն է:
Այն հարցին, թե երբ լույս աշխարհ կգա փոքրիկը և ինչպես կանվանակոչեն նրան, երգչուհին պատասխանեց.
«Մեր փոքրիկը կծնվի մինչև մարտի 15-ը: Անվան հետ կապված ունենք տարբերակներ, կա մի տարբերակ` Էլինա, որը իմ և ամուսնուս մայրիկների անունների յուրահատուկ միքս է (Գալինա և Էլլա): Այլ տարբերակներ ևս կան, սակայն դեռ վերջնական որոշում չենք կայացրել»:
Լայանան նշեց, որ դեռևս որևէ փոփոխություն չկա իր առօրյայում, դեռևս հղիների համար նախատեսված դասընթացների չի հաճախում, բայց զբաղվում է երեխայի երաժշտական ճաշակի ձևավորմամբ.
«Առայժմ առօրյաս չեմ փոխել, աշխատում եմ նույն վայրում և նույն ռիթմով: Կարծում եմ, որ 2 ամիս հետո ամբողջովին կհանգստանամ և կսպասեմ բալիկիս: Անհամբեր եմ, թե իրականում ինչպիսին կլինի նա: Դեռևս հղիների համար նախատեսված դասընթացների չեմ հաճախում, բայց շուտով` երբ մի փոքր ծանրություն և շնչառական առումով դժվարություն զգամ կզբաղվեմ յոգայով: Այժմ երգում եմ և դա նույնպես հիմնված է շնչառության վրա: Ես աշխատում եմ այնպիսի վայրում, որ երեխան լսում է բոլոր ժանրերի երաժշտություն, սակայն ամեն օր` քնելուց առաջ, ես լսում եմ Մոցարտի ստեղծագործություններից, որոնք նպաստում են երեխայի ճաշակի և ուղեղի զարգացմանը, և իհարկե մայրիկի հանգստությանը»:
Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհին:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան