▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լայանան նվեր է ստացել իր երազած մատանին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Լայանան այսօր նշում է ծննդյան տոնը: Երգչուհին այս տարի մեծ տոնախմբություն կազմակերպելու նպատակ ու ցանկություն չունի, ինչպես ինքն է ասում՝ հիմա հոգով-սրտով սպասում են բալիկի ծնվելուն. «Թեև դեռևս մի քանի ամիս կա, բայց արդեն տրամադրված ենք: Ծննդյանս տարեդարձը մեծ չենք տոնելու, ներկա կլինեն միայն ընտանիքի անդամները՝ իմ և ամուսնուս ծնողներն ու մենք»:

Երգչուհին խոստովանել է, որ շատ էր ցանկանում ադամանդյա մատանի, ու այդ ցանկությունը օրեր առաջ իրականացրեց ամուսինը. «Ռոլանդն ինձ ասաց, որ ոչ թե ծննդյանս կապակցությամբ է նվիրում մատանին, այլ այն առիթով, որ իրեն աղջիկ եմ նվիրելու: Իսկ առաջին շնորհավորողը, ինչպես և նախորդ տարի, ամուսինս է եղել. «Ես աշխատավայրում էի, ու հենց ժամը 24:00 դարձավ, նա զանգեց ու գեղեցիկ մաղթանքներ հղեց: Նաև գործընկերներս զուգահեռ շնորհավորեցին»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին