Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ժամանակ երգչուհի Ջուսը խոսել է մի շարք թեմաների, այդ թվում`երգչուհու մայրանալու ցանկության մասին:
Նա նշել է, որ ցանկանում է մայրանալ, բայց քանի դեռ իր կողքին չկա տղամարդ, այդ է պատճառը, որ դեռ զավակ չունի:
Ջուսը նշել է, որ չգիտի, թե որն է պատճառը, որ այս պահին իր կողքին չկա տղամարդ, սակայն հույսը չի կորցնում, որ կյանքի այդ փուլում կունենա կողակից:
Հաղորդավարուհու այն դիտարկմանը`արդյոք երգչուհին դեմ է միայնակ մայրանալուն, Ջուսը նշել է, որ այո, ինքը չի ուզում առանց հոր երեխա ունենալ և դեռ սպասում է:
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։