▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Իրինա Հարությունյանը ԱՄՆ-ում՝ կարմիր գորգի վրա

Երգչուհի Իրինա Հարությունյանն, ով վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում, այժմ հյուրի կարգավիճակով մեկնել է ԱՄՆ: Իրինան հրավերը ստացել է Armenian Entertainment Production-ի կողմից: Հետևելով երգչուհու սոցիալական էջերին՝  պարզ է դառնում, որ նա մասնակցում է մի շարք միջոցառումների և ժամանակ առ ժամանակ իր երկրպագուների հետ կիսվում է իր առօրյա շքեղ լուսանկարներով: Խոսելով հոնորարների մասին՝ Իրինան մշտապես նշում է, որ իրեն կարող է միջոցառման հրավիրել միջին խավը:

ԱՄՆ-ում գտնվող երգչուհին միջոցառումներից մեկից տեսանյութ է հրապարակել, որտեղ շքեղ զգեստով քայլում է կարմիր գորգի վրայով:

Հիշեցնենք նաև, որ Իրինան վերջին շրջանում զգալիորեն ոճային փոփոխությունների է ենթարկվել ու նշել. «Ոճային փոփոխությունս կապված չէ նոր աշխատանքի հետպարզապես ես փորձում եմ մշտապես նորաձև լինելփոփոխություններ և նորություններ կատարել ոչ միայն ինձ հաճելի լինելուայլ նաև՝ երկրպագուներիս համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին