Երգչուհի Բյանկան մասնակցել է Հայկ Ավանեսյանի նորաձևության տանը երեկոյան զգեստների հավաքածուի ցուցադրությանը: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին: Ելույթ է ունեցել Դոնեցկի ջազ բենդը, իսկ այս ամենը` հայկական կոնյակի և շամպայնի ուղեկցությամբ:
Ողջ երեկոն անակնկալ է եղել ներկաների համար, քանի որ դիզայները որևէ գաղտնիք չի բացահայտել, անգամ այն, որ ցուցադրությունը եզրափակելու է Բյանկան: