Երգչուհի Էլեն Երեմյանը կամ բոլորին հայտնի Brunette-ը վերջերս ամուսնացել է։
ArmLur.am-ն է գրում ու հավելում. «Փեսացուն 12 club-ի հիմնադիր Նարեկ Մանուկյանն է։ Երգչուհին որևէ հրապարակում չի ունեցել սոցիալական ցանցերի իր էջերում։ Իսկ իր անձնականը միշտ գաղտնի է պահել։
Հիշեցնենք, որ Brunette-ը 2023 թվականին ներկայացրել է Հայաստանը Լիվերպուլում՝ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում։ Նա 122 միավորով գրավել է 14-րդ տեղը։ Երգչուհին սկսել է երգել դեռևս 4 տարեկանից և առաջին քայլերն արել է «Արևիկ» անսամբլում, որտեղ նաև հանդես է եկել Լիդուշիկի հետ»։