▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգարվեստի «Դլե Յամանը» , «Հարսի շորը», «Քավորն» ու «Ծնունդդ շնորհավորը»....

Հայկական երգարվեստի մեկ նմուշ գտնելու հույսով դիմեցի համացանցի օգնությանը: Յութուբի էջերը թերթելուց գլխապտույտ ունեցա ծնունդդ շնորհավորներից , հարսի պարերից ու շորերից , քավորից ու հանկարծ գտա ՝ Մավր Մկրտչյանը բավականին հաջող ներկայացրել էր Դլե յաման ստեղծագործությունը:

Ըստ քեզ` ինչպիսի՞ն էր արձագանքը կապված Դլե յաման տեսահոլովակիդ հետ:

Արված գործի գաղափարական բովանդակության և իր ծավալի համեմատ իմ սպասածից քիչ թույլ էր , որովհետև այս գործի մեջ այն թիմային աշխատանքը , որ կատարվել էր,  պիտի ավելի մեծ արդյունք տար:

Միգուցե դա կապված է երգի <<ծանր>>  լինելու հե՞տ:

Երևի թե ձեր ասածի մեջ ճշմարտություն կա , թեև կան նաև մի քանի այլ պատճառներ ՝ նախ այն , որ մարդիկ սովորել են լսել <<թեթև>> երաժշտություն , որոնք մատուցվում են հիմնականում կոմերցիոն նպատակներով , ինչը և բերում է դժվարությունների արվեստի գործեր ներկայացնելու դեպքում:

Ի սկզբանե գիտեի՞ր , որ փող չես աշխատելու այդ երգով:

Միանշանակ վստահ էի, բայց դա ինձ չխանգարեց , որ գեղեցիկ ու մնայուն գործ ունենալու համար ներդնեմ բավականին լուրջ գումարներ` երևի մեծ զրոներով: Պրեմիերայից հետո կարծիքները հակասական բնույթ ունեիր , սակայն ես մնում եմ նույն համոզմունքին , որ պետք էր այդ ստեղծագործության վրա ծախսվեին այդ մի քանի զրոներով գումարները:

Երգիչները փող աշխատելու հույսով երգում են ՀԱՐՍԱՆԻՔ Է ԼԻՆԵԼՈՒ, ՀԱՅՐԻԿ , ՄԱՅՐԻԿ , ՔԱՎՈՐ, ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, դու ինչու՞ ընտրեցիր ԴԼԵ ՅԱՄԱՆԸ:

Որքանով տեղյակ եմ ՓԵՍԱՅԻ ՊԱՐԸ ոչ մեկը դեռ չի երգել , երևի ես երգեմ/ծիծաղում է/: Իսկ եթե լուրջ` երգչի պատմության մեջ պիտի լինեն կատարումներ , որոնք կհիշեցնեն ազգային պատկանելիության մասին, որը իմ կարծիքով յուրաքանչյուր կատարողի առաքելությունն է: Դեմ չեմ , որպեսզի լինեն նաև կոմերցիոն բնույթի երգեր , բայց ոչ այնքան,  որ դառնա բարեկեցիկ կյանքի նպատակ: Հասկանում եմ` առանց դրանց էլ հնարավոր չէ:

Ինչպե՞ս ես վերաբերվում ա-երով վերջացող երգերին ՝ ԿՈՐԵԼ Ա , ԵԿԵԼ Ա.....

Ես չեմ երգի , բայց երգողներին չեմ քննադատում:

Ինչ ծրագրեր ունես առաջիկայում:

Ապրիլի չորսին մեկնում եմ ՌԴ, յոթ քաղաքներում համերգներ ունենք , իսկ ապրիլի վերջում կամերային երգչախմբի հետ Շվեյցարիա կրկին համերգային շրջագայության, մայիս ամսին նախատեսված է նոր տեսահոլովակի նկարահանում:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին