Բաղրամյան պողոտայում, որտեղ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում, տհաճ միջադեպ տեղի ունեցավ։
«Քո երեխեն որտե՞ղ ա»,- ծնողին հարցրեց անցորդ տղամարդը։
«Ադրբեջանում»,-պատասխանեց ծնողը։
«Դե գնա Բաքու»,-ասաց տղամարդը։
«Բաքո՞ւն ա տարել իմ երեխուն, որ գնամ Բաքու»,-արձագանքեց կինը։
Քաշքշոց սկսվեց, ոստիկանները տղամարդուն հեռացրին դեպի մայթ։
Նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է Նիկոլ Փաշինյանը, շարունակվում է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողների ակցիան, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: