▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխան մեռավ, դեմքները պարզվեց…լավ է ծաղկեպսակ գոնե կտանեն. aravot.am

aravot.am-ը գրում է. Փաստաբան Հարություն Բաղդասարյանը Ավետիսյանների սպանության հանգամանքների ու հետագա զարգացումների շուրջ Գյումրիում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ բավական երկար ելույթ ունեցավ: Նա հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե ոճիր էր կոնկրետ քաղաքացիների, այլ ողջ հայ ժողովրդի նկատմամբ:

«Մեր խնդիրը, որն առ այսօր չի լուծված, հետեւյալն է. ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, պաշտոնատար անձիք ի սկզբանե դրսեւորեցին Ռուսաստանի Դաշնության պետական այրերի փաստաբանը լինելու մարտավարությունը: Սա եկավ դեռեւս պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի եւ ՌԴ Հայաստանում գտնվող դեսպանատան ռազմական ատաշեի հանդիպումից: Դավիթ Տոնոյանը ատաշեի հետ կոնկրետ հանցագործության վերաբերյալ խոսելու բան չուներ:

Միակ բանը, որ փոխնախարարը կարող էր ասել՝ պահանջել պարզաբանում տեղի ունեցածի վերաբերյալ: Սա դիվանագիտական քայլ է: Երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարարը, իջնելով ՌԴ պաշտպանության փոխնախարարի մակարդակի, եկավ Գյումրի եւ բազայի տարածքում հանդիպեց փոխնախարարին եւ փոխնախարարի հետ հանդիպումից հետո արեց քաղաքական հայտարարություն, թե Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարները այդ հարցերը բարձր մակարդակով լուծում են: Հարցն անմիջապես տեղափոխվեց քաղաքական հարթություն, դրան նպաստեցին նաեւ ՀՀ փոխոստիկանապետի եւ դատախազի գործողությունները:

Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության այրերը ի վիճակի չեն կատարելու քննություն, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը առաջինը հայտարարեց, որ վերցնում է իր հովանու տակ: Հասկացողները լավ հասկացան, որ վերցնում է իր հովանու տակ, որպեսզի ոչինչ չբացահայտվի»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին