▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում հիվանդանոց է փակվել.հիվանդներին արագ դուրս են գրել.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ օրերս փակվել է Երեւանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում: Հիվանդանոցը սեփական էր: Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը:

Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել եւ որոշել են փակել հիվանդանոցը: Այդ տարաձայնություններին մենք դեռ կանդրադառնանք:

Նշենք  միայն, որ շուրջ 250-հոգանոց աշխատակազմ ունեցող հիվանդանոցի աշխատակիցները անակնկալի են եկել որոշումից: Այստեղ բուժվող հիվանդներին դուրս են գրել հիվանդանոցից՝ հայտնելով, որ այն փակվում է:
Խոսակցություններ կան, որ հիվանդանոցում անառողջ մթնոլորտը սկսվել է այն բանից, երբ Զորի Բալայանի որդին սկսել է «զբաղվել» հիվանդանոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին