▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանի փոխքաղաքապետի 3-րդ զավակի ծնունդը՝ «Արքայաձոր»-ում. անունը՝ դասական ուղղագրությամբ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ապրիլի 4-ին 3-րդ զավակն է ունեցել: Նրա որդին ծնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Զավակներից մեկի անունը Նարեկ է, մյուսինը՝ Լեո, երրորդին էլ անվանակոչել է Արէ: «Սուքիասյանը սիրում է տենց բաներ, դասական ուղղագրությամբ, հին հայերենով՝ հենց Արէ»,- ասաց մեր աղբյուրը: Արէի ծնունդն արդեն նշել են «Արքայաձոր» ռեստորանում՝ քաղաքապետարանի պաշտոնյաներով, մտերիմներով՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Ի դեպ, տեւական ժամանակ է՝ որպես մշակույթի նախարարի թեկնածու, շրջանառվում է Սուքիասյանի անունը: Թեեւ նա ժամանակին հերքել է այդ լուրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին