Հայաստանի միջին կարողության տեր բնակիչը, հնարավոր է, այնքան էլ շատ չի վաստակում, սակայն հարուստները լավ ճաշակ ունեն, երբ հարցը մեքենաներին է վերաբերում: Այդպիսի եզրակացություն է արել carbuzz.com մեքենաների կայքում հրապարակված հոդվածի հեղինակը, որտեղ ներկայացված է Երեւանի փողոցներում լուսանկարված շքեղ մեքենաների ընտրանի:
Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է ամսական 342 դոլար, եւ այդ գումարով կարելի է հազիվ երթեւեկել ավտոբուսով կամ հեծանիվով:
«Սակայն նոյնիսկ ամենաաղքատ երկրներում բավական բարեկեցիկ մարդկանց տոկոս կա, եւ Հայաստանում հարուստները նրբաճաշակ են` նախընտրում են շքեղ եւ էկզոտիկ մեքենաներ»,- գրում է հեղինակը` ներկայացնելով խմբագրություն ուղարկված մեքենաների նկարները:
«Դիտելով մեքենաների ընտրանին` կարելի է մտածել, որ դիտում ես տեսագրություն Նայթսբրիջից (Լոնդոնի ամենահարուստ թաղամասերից մեկը)», - փոխանցում է հեղինակը: