▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեկվանից քպականները բերանները ջուր են առել, ո՞ւմ է պետք ձեր իշխանությունը». իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Փատորեն, Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքը հունից հանել է քպականներին և ամեն մեկն իր հերթին հարկ է համարում սոցցանցերում ներկայացնել իր ճշմարտությունը միջադեպի մասին։ Աղմուկ-աղաղակ, վայնասուն։ Մինչդեռ երեկվանից նույն քպականները բերանները ջուր են առել Տեղ գյուղ ներխուժած, գյուղացիների հանդերը զավթած ադրբեջանցիների մասին։ Սա էլ հո ձեր հռչակած ռուսների պատասխանատվության գոտին չէ, թե՞ բնական է ադրբեջանցիների անարգել մուտքը Հայաստանի տարածքներ։ Դրանք միայն տարածքներ չեն, այնտեղ մարդիկ են ապրում, որոնց գլխին շարունակ վտանգ եք կախում։ Եվ դուք ձեզ իշխանություն եք զգում, ամեն գնով ուզում եք պահել այն։ Ո՞ւմ է պետք ձեր իշխանությունը»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին