▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեկվա միջադեպը ճշգրտման վեճի արդյունք է»․ Պապիկյան

«Գիտեք, որ որոշակի անճշտություններ և տեղակայման ճշտումներ են իրականցվոււմ ՀՀ սահմանապահ ուժերի և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև, և բնականաբար, քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կային, ՀՀ ԶՈՒ-երը իրենց պարտականությունները կատարելու նպատակով նաև տեղակայվել են այս տեղամասում ժամանակավորապես, մինչև խնդրի վերջնական ճշտումը: Եվ այդ ճշգրտումների ընթացքում, վերջին մեկ շաբաթվա ընթացքում, հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքների բերումով թե´ հակառակ կողմը և թե´ յուրայիններրը միմյանց հետ բանակցել են, և սրա բերումով էլ տեղի ունեցավ հայտնի միջադեպը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Տեղ գյուղի տարածքում ադրբեջանական սադրանքին, մանրամասնեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին