Թերևս հոկտեմբերի 10-ի հիշարժան դեպքերից կարելի է նշել արևածաղկի, ֆիստուշկայի հարուստ տեսականի առաջարկող վաճառողների առկայությունը Օպերայի հրապարակում:
Հետաքրքիր է այն, որ ուշադիր զննելով արևածաղկի վաճառողներին պարզ էր դառնում, որ բովել արևածաղիկը կամ չեն հասցրել մեծ քանակությամբ պատրաստել, նրանք երևի տեղյակ չէին որ օրվա մի կտոր հաց վաստակելու համար այսքան անհրաժեշտ հանրահավաքին մոտ 60 հազար մարդ էր լինելու, որոնք անհետաքրքիր բովանդակությամբ ելույթները, հիասթափված երազանքներից ցրվելու միակ ելքը տեսնելու էին չրթելու վարպետությունը ցուցադրել, իհարկե ցուցադրելով մեր ազգին բնորոշ հատկանիշները:
Հետաքրքիր էր նաև այն, որ անվան տակ մարդիկ արդեն արևածաղիկ չէին էլ վաճառում, ավելի թանկարժեք բոված ֆիստուշկան ու շագանակը մի բաժակով մի ամբողջ պարկ արևածաղկի գին էին հանում, իսկ պահանջարկը շատանում էր ամեն ելույթ ունեցողից հետո, քանի որ պարապությունը և կատակներն էլ էին վերջանում ու այսպես երեկվա հանրահավաքից գոհ էին միայն մեր մանրավաճառ-արևածաղկի վաճառողները, ովքեր կարողացան որոշակի գումար նույնիսկ մինչև տեսնեն ինչ ելք են գտնելու օրվա հացը ապահովելու համար: