Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ճիշտն ասած՝ բացարձակ ցանկություն չունեի անդրադառնալ էն ամենին, ինչ կատարվում է ինձ հետ, որ չքաղաքականացվի, որովհետև ամեն կերպ ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից:
Խնդրում եմ դիտարկել որպես զուտ իրավիճակ և մարդկային փոխհարաբերությունների անալիզ, որով դիմում եմ ցուցարարների կազմակերպիչներին և հեղինակություններին:
Էն դեպքը, որ ճանապարհս չփոխելով ընդառաջ գնացի ցուցարարներին ու հանդիպեցի 2000-ը մեկի հարաբերակցությամբ հայհոյողների, թուրք վանկարկողների և ինձ վրա շիշ շպրտողների, անցանք, օքեյա, հասկանում եմ, որ ամբոխի էյֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետևանք ա, նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018-ի հեղափոխության օրերին, երևի կարմայական եկած ինձ հասանելիք դասն էր:
Կյանքի դասերը երբեք չեն ուշանում:
Բայց էրեկ կրկին հանդիպեցի ցուցարարների, «Զարթնիր Լաո» երգը լսելով, մեքենայով անցնելիս, ովքեր հանդիպելով ինձ և 3,5 տարեկան աղջկաս, պատուհանը իջեցրին, գոռացին թուրք ու, ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը տալով, արագ սլանալով գնացին:
Մտածում էի՝ երեխայիս էս դեպքից հետո ո՞նց պիտի ագրեսիվ թուրք սելջուկի և Մեծահոգի Հայ Արիացու տարբերությունը բացատրեմ, որովհետև մեքենայի միջինը հայ էր...կարծում եմ:
Մոտավոր մի 50 տարեկանին մոտ մի մարդ պտտվեց, ասեց. «Սո՛ս ջան, հիմա թուրքը դու էիր, իրանք էլ հա՞յը, կարող ա իրա արածը թուրքը տենար զարմանար»:
Ասածս ինչ ա , իսկականից ամոթ ա տղերք, մի՛ արեք, մի՛ քրֆեք՝ ով ձեզ հետ չի, ժողովրդին ժեխ ու թուրք մի՛ անվանեք, մարդ կա, որ բացառձակ չի սատարում ներկայիս իշխանությանը, բայց ավելի շատ չի ուզում Ձեր կողքին կանգնի:
Դրանից մի՛ չարացեք, մի՛ վախացրեք, նախկին բարքերը մարդկանց նորից հիշել մի՛ տվեք, դուք Ձեր գաղափարախոսությամբ քայլերթ արեք, որ Ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին քրֆեք, չի կարող դա լինել ցույցի գերակշռող վարքը:
...ու մի հարց, ո՞նց ա էլի լինում, որ հետևիցս ցուցարարները գոռում են թուրք, գալիս եմ տուն, ֆեյսբուքս բացում եմ 100-ից ավել նամակ ունեմ ստացած՝ մոտավոր էս բովնդակությամբ. «Սո՛ս ջան, արի մեզ միացի, մեր կողքին կանգնի՝ հանուն Հայրենիքի»: Ձեր կողքին կարող ա մեկը գա կանգնի, ում Դուք թո՞ւրք եք համարում: Անհասկանալի է և չափազանց զավեշտալի:
Ձեզ բարի և անփորձանք ցույցեր:
Վստահ եմ ցուցարարներից ոմանք կկարդան և կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն, սեր և խաղաղություն Ձեր հոգուն»:
Կարդացեք նաև՝ Ամենահամակրածս ղեկավարի որդիները էղել են Լևոնը և Սեդրակը,
ամենախարիզմատիկ առաջնորդը՝ Քոչարյանը ... Սոս Ջանիբեկյան
Դիտեք նաև՝