▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ կալանավորված կանանցից Լիլի Մկրյանը մայրական կաթով կերակրվող երեխա ունի

«Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի` օժանդակել է պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների չարաշահմանը: Երեկ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ մեկ ամսյա կալանք կիրառվեց նաև Լիլի Մկրյանի նկատմամբ:

Նա ունի 2 տարեկան մանկահասակ երեխա, որը մինչ օրս օգտվում է մայրական կաթից։ Լիլի Մկրյանն անցնում է էկոնոմիկայի նախարարության 8 պաշտոնյաների՝ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով, գրում է «Առավոտ»-ը:

«ՕԺանդակելը կայացել է իբրև խորհուրդներ, համապատասխան տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Լիազորությունների անցումը և չարաշահումը պաշտոնատար անձանց դեպքում քննչական մարմինը գնահատում է, ի թիվս այլ հանգամանքների, նաև այն, որ, իբրև, Անի Իսպիրյանը մրցույթի երկրորդ փուլի ժամանակ իրավունք չուներ լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաև խստացված որոշակի պայմաններում: Այսինքն՝ կողմերի համար առաջադրել որոշակի լրացուցիչ կամ խստացված պայմաններ:

Բայց դա հիմնավոր չէ այնքանով, որքանով կան փաստական տվյալներ, այս պահին չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց դրանց համադրելիությունը ցույց է տալիս, որ Իսպիրյանն ուներ իրավունք լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաև խստացված որոշակի պայմաններով, ինչը չի կարելի ասել խտրական պայմաններ առաջադրելու մասին: Տվյալ պարագայում խոսքը գնացել է լրացուցիչ, որոշակի չափով խստացված պայմանների մասին, որի իրավունքը նա ունեցել է, նա պարզապես չէր կարող իր լիազորություններն անցնել… Հետևաբար, եթե ֆիքսում ենք, որ լիազորությունների անցում չկա, լիազորությունների անցմանը որևէ մեկը, այդ թվում Լիլի Մկրյանը, չէր կարող օժանդակել: Ինչ վերաբերում է չարաշահմանը, այստեղ չարաշահում ևս չկա: Իր լիազորությունների շրջանակում Անի Իսպիրյանը ինչ որ կատարել է՝ որևէ ձև պետական շահին վնաս չի պատճառվել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին