▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունի-Երևան»-ն իրականացնում է երազանքներ. Դիանա Մալենկո

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ Ֆեյսբուքյան հարցազրույց հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի հետ։

-Դիանա, ի՞նչ է Երևանը Ձեզ համար։
-Երևանն իմ հիշողությունների անկյունն է, որը լի է թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ թախծոտ, թե՛ ուրախ ու երջանիկ զգացողություններով։ Իմ ունեցած մեծ սերը Երևանի հանդեպ կապված է ամուր պարաններով, և հույս ունեմ, որ մինչև կյանքիս վերջը պարաններն այդ նույն ամրությունը կունենան։
Անկախ իմ գտնվելու վայրից՝ Երևանն իմ ապրած ամեն օրվա մասնակիցն է։ Երևանն իմ հոգու քաղաքն է։ 

-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։
-Երևանիս ամեն մի անկյունն եմ սիրում , բայց ունեմ առանձնացված անկյուններ, որտեղ ինձ առավել հարմարավետ եմ զգում։ Սիրում եմ Մաշտոցի պողոտայի՝ մինչև Սարյանի պուրակն ընկած հատվածը. կմտածեք, ինչու մինչև պուրակն ընկած հատվածը, որովհետև կյանքում ինձ համար սպասումն ավելի կարևոր է, քան վերջնակետը և բուն պահը։ Սիրում եմ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքը, և, առհասարակ, ամբողջ Աբովյան փողոցն եմ սիրում։ Ինձ համար քաղաքիս առանձնահատուկ անկյուններից է նաև Սարյան փողոցի որոշակի հատվածը։

-Ի՞նչ հիշողություներ ունեք «Էրեբունի-Երևան» տոնակատարության հետ կապված։
-«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը միշտ եմ սիրել և միշտ մասնակիցն եմ եղել տոնական համերգների։ Հիշում եմ, մի քանի տարի առաջ, երբ ընկերներով մասնակցում էինք շքերթին, մտածում էի, արդյոք կգա մի օր, որ իմ մասնագիտությամբ՝ որպես հաղորդավար, իմ սիրելի տոնի մասնակիցը լինեմ ։
Այս տարի իմ երազանքն իրականացավ /ժպտում է/։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին