▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունի-Երևան» -ը միշտ սպասված տոն է. Արազ Բաղդասարյան

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ Ֆեյսբուքյան հարցազրույց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի հետ։

-Պարոն Բաղդասարյան, ի՞նչ է Երևանը Ձեզ համար։
-Ավելին քան «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության կարգախոսն է, հնարավոր չէ ասել։Երևանն իմ տունն է։

-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։
-Սիրված տեղերը քաղաքում շատ են,օրինակ՝ սկսած այն բակից, որտեղ մեծացել եմ։ Սիրված է այն դպրոցի բակը, որտեղ սովորել եմ, սիրված է իմ հարազատ բուհի հարակից տարածքը։ Առանձնակի կարևոր և սիրելի անկյուն է ինձ համար «Մոսկվա» կինոթատրոնը /շատ հիշողություններ ունեմ այդ տարածքի հետ կապված/։ Բայց եթե առանձնացնեմ մեկ անկյուն, ապա կնշեմ Շ. Ազնավուրի անվան հրապարակը։

-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը
-«Էրեբունի-Երևան» -ը միշտ սպասված տոն է, որին մոտենում եմ տանտիրոջ կարգավիճակով և հպարտությամբ։ Եթե տարիներ առաջ, «Էրեբունի-Երևան»-ն ինձ համար պարզապես տոն էր, ապա վերջին տարիներին, աշխատանքի բերումով, տոնի կազմակերպչական աշխատանքների անմիջական մասնակիցը դառնալով մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այդ օրվան։
Նույնիսկ այդ ծանրաբեռնված աշխատանքը չի խանգարում տոնական բարձր տրամադրություն ունենալու և օրը վայելելու համար։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին